«Ատալանտա» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոման» Բերգամոյում կհյուրընկալվի «Ատալանտային»։ Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը։ «Ատալանտան» ֆավորիտ է հաղթանակի 1․70 գործակցով։
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․40, ոչ ոքի արդյունքինը՝ 4․10 գործակցով։
«Ատալանտա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։
«Ատալանտան» 17 խաղից հետո 37 միավորով երրորդն է, «Ռոման» ունի 28 միավոր եւ 6-րդն է։
Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ատալանտան» տանը «Ռոմային» հաղթել էր 4։1 հաշվով։ Երկրորդ շրջանի հանդիպումը Հռոմում ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։