Ֆլորիդայի բնակչին արգելել են թռչել United Airlines-ի ինքնաթիռներով որպես դիմակ կարմիր ներքնաշոր կրելու պատճառով
Ֆլորիդայի բնակչին արգելել են թռչել United Airlines ավիաընկերության ինքնաթիռներով այն պատճառով, որ նա որպես դեմքի դիմակ հագել է կարմիր ներքնաշոր՝ ի նշան դիմակ կրելու դաշնային օրենքի դեմ բողոքի, փոխանցել է NYP-ն։
Ադամ Ջենին այս արարքից հետո դուրս են բերել ինքնաթիռից: «Այս ամենը անհեթեթություն է», - ասել է Ջենը ինքնաթիռում դիմակի պահանջների մասին: «COVID-ը չգիտի, որ մենք կրեյսերային բարձրության վրա ենք: Դա հիմարություն է: Այս ամենը թատրոն է»,- վրդովվել է նա։