Հայտնաբերվել է 1000-ից ավելի ոտքեր ունեցող առաջին հազարոտնուկը
Ավելի քան 1000 ոտքերով առաջին հազարոտնուկի հայտնաբերման մասին այսօր հաղորդվել է Scientific Reports-ում: Մինչ այս նման արարածների համար ոտքերի առավելագույն հայտնի թիվը չէր գերազանցում 750-ը, ուստի այս հայտնագործությունը գիտական աշխարհում սենսացիա դարձավ։
Հազարոտնուկը հայտնաբերվել է Արեւմտյան Ավստրալիայում՝ 60 մետր խորության տակ գտնվող հորատանցքում՝ հանքանյութ որոնելիս: Գիտնականները հաշվել են 1306 ոտք՝ ավելի շատ, քան որեւէ այլ հայտնի կենդանի արարածի մոտ: Այն պատկանում է Eumillipes persephone կոչվող նոր տեսակին: Հայտնագործության հեղինակները կարողացել են չափել նոր տեսակի չորս ներկայացուցիչների եւ պարզել, որ դրանց բնորոշ են երկար թելանման մարմիններ՝ բաղկացած 330 հատվածից՝ 1 սանտիմետրից պակաս լայնությամբ եւ մոտ 10 սանտիմետր երկարությամբ: Չունեն աչքեր, ունեն կարճ ոտքեր, կոնաձեւ գլուխներ:
Տեսակների միջեւ փոխհարաբերությունները վերլուծելուց հետո, գիտնականները պարզեցին, որ նոր տեսակը կարող է կապված լինել ոտքերի քանակով նախկին ռեկորդակիրի՝ Illacme plenipes կալիֆորնիական հազարոտնուկի տեսակի հետ, որը հայտնաբերվել է 2012 թվականին: Գիտնականները կարծում են, որ ոտքերի եւ հատվածների նման մեծ քանակություն այս տեսակների մոտ առաջացել է մղիչ ուժեր առաջացնելու անհրաժեշտությամբ, որոնք շարժվում են հողային միջավայրերի նեղ անցքերով, որտեղ ապրում են: