Օձը կուլ է տվել ինքն իրեն և ողջ մնացել (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի Ռոբ Քլարկը YouTube-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է իր թագավորական օձը պատահաբար ինքն իրեն կուլ տվել։
Նա նշել է, որ չգիտի, թե որքան ժամանակ առաջ է սողունը կուլ է տվել իր պոչը, բայց ուրախ է, որ հոլովակի նկարահանման պահին նա դեռ ողջ էր։ Օձին փրկելու համար տղան ձեռքերի ախտահանիչով օծել է նրա գլուխն ու բերանը, որից հետո նրան հաջողվել է դուրս հանել պոչի մեծ մասը։ Միաժամանակ Քլարկը պարզաբանել է, որ օձը դուրս է թքել իր պոչը ոչ այն պատճառով, որ աստիճանաբար կմահանա՝ ինքն իրեն մարսելով, այլ որովհետև ատում է հակասեպտիկի հոտը։
«Այս օձը կարողացավ իրականություն դարձնել աշխարհի բոլոր ջահելների երազանքը», - կատակել է մեկնաբաններից մեկը։
«Ժողովուրդ. Վա՜յ: Սա իսկական ուրոբորոս է: Կյանքի, մահվան և անսահմանության խորհրդանիշ», - գրել է մեկ այլ օգտատեր: