Բժիշկ Մյասնիկովը խոսել է սեքսի առավելությունների մասին
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում մեկնաբանել է այն հայտարարությունը, թե սեքսն օգտակար է առողջությանը։ Բժիշկը համաձայնել է սրա հետ, բայց շեշտել, որ կարևոր է լրջորեն վերաբերվել գործընթացին։ Թողարկումը հասանելի է YouTube-ում:
Մյասնիկովը հիշեցրել է, որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ տղամարդիկ մահացել են սեռական հարաբերության ժամանակ։ Բժիշկը դա բացատրել է նրանով, որ սեքսը բավականին մեծ ֆիզիկական ակտիվություն է օրգանիզմի համար։ «Հետևաբար, սրան միշտ պետք է ռացիոնալ վերաբերվել, և հատկապես եթե նիտրատներ ես ընդունում, պետք է ավելի զգույշ լինել հաբերի, խթանիչների նկատմամբ»,- զգուշացրել է բժիշկը։
Միաժամանակ հեռուստահաղորդավարը համաձայնել է, որ սեքսն օգտակար է առողջությանը։ «Բայց պետք է մտածեք, թե ինչ եք անում: Չնայած ո՞վ է այս գործում ինչ-որ բան հասկանում», - ասել է Մյասնիկովը։