Դաղստանում կիսամերկ աղջկա պարը վերածվել է սկանդալի (տեսանյութ)
ՌԴ Դաղստանում ավազակի նման դիմակավորված կիսամերկ աղջկա էրոտիկ պարը բարկացրել է բնակիչներին և նույնիսկ մեկնաբանվել ոստիկանների կողմից, հաղորդում է KP.ru-ն։
Դաղստանի բնակիչները, վիրավորված տեսանյութի հերոսուհու հանդուգն պահվածքից, դիմել են ոստիկանություն և դրա համար պահանջել խստագույն պատիժ։ Իսկ ահա հանրապետության ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի քարտուղարը հրապարակավ պատասխանել է, որ աղջկա գործողություններում օրենքի տեսանկյունից հանցակազմ կամ վիրավորանք չկա։
«Սա հենց այն դեպքն է, երբ պետք է դիմել ոչ թե իրավապահներին, այլ ավագանիներին, կրոնական գործիչներին»,- ուշադրություն է հրավիրել Գայանա Գարիեւան։
ՆԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ պատասխանատվության և մեղքի բաժին կա տեսագրությունը տարածողների կամ այն մյուսներին ցույց տվողների վրա։
«Իրենք ուղարկում են իրար, որտեղ հնարավոր է՝ հրապարակում են։ Բայց միևնույն ժամանակ նրանք շատ վրդովված են, շա՜տ։ Տարօրինակ չէ՞»,- ասել է նա։