Մետատիեզերքում արձանագրվել են սեռական ոտնձգությունների դեպքեր
Facebook-ի վիրտուալ իրականության Horizon Worlds հարթակը, որը գործարկվել է դեկտեմբերի 9-ին, հայտնել է ոտնձգությունների դեպքերի մասին, գրում է MIT Technology Review-ն:
Horizon Worlds-ում չափահաս օգտատերերն իրենց ավատարների տեսքով կարող են հավաքվել խմբերով և շփվել վիրտուալ տարածքում՝ օգտագործելով վիրտուալ իրականության գարնիտուր (VR ակնոցներ):
Սակայն արդեն բետա թեստավորման փուլում հայտնի դարձավ հարթակում չարաշահումների առաջին դեպքերի մասին։
Մասնավորապես, թեստավորողներից մեկը հրապարակավ ասել է, որ իրեն ձեռք է գցել անծանոթ մեկը։
«Սեռական ոտնձգությունը կատակ չէ նույնիսկ սովորական համացանցում, իսկ վիրտուալ իրականությունը նոր շերտ է ավելացնում, և ամեն ինչ ավելի սուր է թվում: Քիչ է, երեկ ինձ ձեռք գցեցին, այնտեղ նաև կային այլ մարդիկ, ովքեր աջակցում էին նման վարքագիծը: Դա ինձ ստիպեց զգալ միայնակ և օտարված»,- ասել է աղջիկը։
Ընկերությունն արդեն վերլուծել է միջադեպը և խորհուրդ է տվել փորձարկողին օգտագործել Safe Zone գործիքը, որը ներառում է հատուկ պաշտպանիչ «փուչիկ»։ Այսպիսով, այլ խաղացողներ չեն կարող խոսել կամ շփվել օգտատիրոջ հետ: