«Խաղաղության դարաշրջանի» ոգով. Գերեվարված հայերի հերթական դատավարությունը Բաքվում
Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործով նախնական դատական նիստը։ տեղեկացնում է Haqqin.az-ը։
Նախապատրաստական նիստին ճշտվել են մեղադրյալների անձնական տվյալները։
Հայաստանի երկու քաղաքացիներն էլ մեղադրվում են ԱՀ քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի եւ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):