Անտոնիո Կոնտեի նախկին օգնականը գլխավորեց Մոսկվայի «Սպարտակը»
Մոսկվայի «Սպարտակը» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչի պաշտոնում 49-ամյա իտալացի Պաոլո Վանոլիի նշանակման մասին, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի Ռուի Վիտորիայի պաշտոնանկության մասին «Սպարտակը» հայտնել էր դեկտեմբերի 15-ին։
Վանոլիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
2010-2017 թվականներին Վանոլին գլխավորել է Իտալիայի տարբեր տարիքային խմբերի հավաքականներ, մինչեւ 19 տարեկանների թիմի հետ հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, այնուհետեւ ընդգրկվել է ազգային հավաքականի մարզչական շտաբում։
2017-ին Վանոլին միացել է իտալացի Անտոնիո Կոնտեի մարզչական շտաբին, սկզբում օգնել է նրան «Չելսիում», հետո «Ինտերում»։