Գուզեևան պատմել է կորոնավիրուսը հաղթահարելուց հետո ծանր հետևանքների մասին
Հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի Լարիսա Գուզեեւան պատմել է առողջական խնդիրների մասին կորոնավիրուսով հիվանդանալուց հետո։
Հեռուստահաղորդավարուհին վերադարձել է աշխատանքի՝ COVID-19-ի բուժմամբ զբաղվող հոսպիտալում երեք շաբաթ անցկացնելով։ Գործընկերները նշել են, որ հիվանդությունից հետո փոխվել է նրա ձայնը։ 62-ամյա արտիստը խոստովանել է, որ մինչ այժմ առողջական խնդիրներ ունի։
«Հիմարություն է, մեկ սա, մեկ նա։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում կոկորդիս հետ, այն ցավում է»,- ասել է Գուզեեւան։
Ավելի վաղ հեռուստահաղորդավարուհին կորոնավիրուսի դեմ իր բուժումը մղձավանջ էր անվանել։ Նրա խոսքով՝ հիվանդությունը նկատելիորեն ազդել է իր արտաքինի վրա․ դերասանուհին քաշ է հավաքել, այտուցներ են առաջացել։ «Մղձավանջ է, երբ կաթիլայիններ են միացված, ուռած ես փոիչիկի նման, երակներ չկան, լարեր են»,- նշել էր նա։