Բնական հավելաճի ցուցանիշը նվազել է, մահացությունը՝ աճել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ռեկորդային ցածր է բնական հավելաճի ցուցանիշը, ընդ որում՝ ամենացածրը վերջին 3 տարիների մեջ: Այս տարվա 10 ամիսներին բնական հավելաճը կազմել է 3146, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 4 հազար 627 էր, 2019թ.՝ 8 հազար 307:
Եթե տարվա կտրվածքով նայենք, ապա կնկատենք՝ բնական հավելաճի ցուցանիշը նվազել է՝ 2021 թվականից սկսած. 2017-ին բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 6 հազար 997, մինչդեռ 2016-ին այն 9 հազար 344 էր, իսկ 2015թ.՝ 9 հազար 666, 2014 բնական հավելաճի ցուցանիշը 10 հազար 402 էր, 2013թ.՝ 10 հազար 198, եւ, վերջապես, 2012թ.՝ 10 հազար 157:
Մեր հանրապետությունում աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա 10 ամիսների ընթացքում մահացել է 27 հազար 136 մարդ, մինչդեռ նախորդ տարի մահացության ցուցանիշը 25 հազար 520 էր, 2019թ.` 21 հազար 603»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: