Սիլվա Հակոբյանի 25-ամյակը և հայրիկի «անակնկալը» (լուսանկարներ)
Սիլվա Հակոբյանը նշեց ծննդյան 25-ամյակը: Երգչուհուն շնորհավորելու էին եկել նրա հարազատներն ու ընկերները: Հայտնիներից էլ ներկա էին Սարգիս Ավետիսյանը, Գուրգեն Դաբաղյանը, Լիդուշիկը, Մհերը, Արման Մուշեղյանն ու Անի Քոչարը և այլք: Խնջույքին ներկա էր նաև մեր խմբագրակազմը:
Երգիչները Սիլվային շնորհավորեցին նաև իրենց կատարումներով: Լիդուշիկի երգի ժամանակ բեմում նրան միացավ նաև Սիլվան ու երկուսով երգեցին փոքրիկ երգչուհու ստեղծագործությունը:
Սիլվայի տոնին ներկա էին նաև նրա երկրպագուները, ովքեր էլ գիշերային անակնկալի հեղինակն էին: Նրանք մեկ անակնկալ էլ ունեին սիրելի երգչուհու համար. նրան շնորհավորական երգ նվիրեցին, որը ռեփ ոճում էր:
Հյուրերին որոշել էր անակնկալ մատուցել նաև երգչուհու հայրիկը. հայտարարեց, որ երգելու է, բոլորի հետաքրքրությունն առաջացրեց ու «խաբեց». երգը սկսվեց, իսկ նա երգելու իմիտացիա էր անում :)
Մեկ-երկու կենաց և բոլորն արդեն պարահրապարակում էին: Սիլվան էլ ամբողջ ընթացքում ակտիվ պարեց և ուրախացավ: Երգչուհին ներկաների համար կատարեց իր երրգացանկից որոշ ստեղծագործություններ:
ESem.am-ը ևս մեկ անգամ շնորհավորում է երգչուհուն և նրան մաղթում երջանկություն և երազանքների իրականացում: