«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի հաղորդավար Կրյուկին առողջական խնդիրների պատճառով փոխարինել է որդին, սակայն ոչ ոք դա չի նկատել
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հաղորդավար Բորիս Կրյուկին դեկտեմբերի 12-ին «Առաջին ալիքով» հեռարձակված թողարկման ընթացքում փոխարինել է նրա որդին՝ Միխայիլը, հայտնում է հաղորդման պաշտոնական կայքը։ Սակայն ոչ գիտակները, որ հանդիսատեսը փոփոխությունը չեն նկատել։ Միխայիլը բավական ինքնավստահ է եղել, պահպանել ձայնի ելևէջները, դադարները։
««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ուղիղ եթերից ընդամենը մի քանի րոպե առաջ հաղորդավար Բորիս Կրյուկի վիճակը վատացել է, եւ օպերատիվ որոշում է կայացել, որ ուղիղ եթերն անց կկացնի նրա որդին՝ Միխայիլ Կրյուկը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Կրույկի որդին հոր հետ է աշխատում։ Նա օգնում է հորը, պատասխանատու է նկարահանման հրապարակում փորձերի համար։ Եթերից դուրս Միխայիլը զբաղվում է խմբագրական գործունեությամբ՝ վերլուծում է հեռուստադիտողների նամանակներն ու հաղորդումը պատրաստում թողարկման։