Մեծ Բրիտանիայի վարչապետի կինը ցույց է տվել նորածին դստերն ու բացահայտել նրա անվան նշանակությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը՝ Քերին, հրապարակել է իրենց նորածին դստեր առաջին լուսանկարն ու բացահայտել փոքրիկի անվան նշանակությունը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, աղջկան անվանել են Ռոմի Այրիս Շառլոթ: Յոթ օրական փոքրիկը զույգի երկրորդ համատեղ, իսկ վարչապետի համար յոթերորդ երեխան է:
Ջոնսոնի կինը բացատրել է, որ Ռոմի անունն ընտրել են ի հիշատակ իր մորաքրոջ՝ Ռոզմարիի, որին կրճատ դիմել են Ռոմի: Մինչդեռ Այրիսը հունարենից թարգմանաբար նշանակում է ծիածան: Իսկ Շառլոթն ընտրվել է ի հիշատակ վարչապետի հանգուցյալ մոր: