Ռուսաստանում «Օմիկրոն» շտամով վարակման 25 դեպք է արձանագրվել
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը դեռ լայն տարածում չի ստացել Ռուսաստանում, սակայն չի բացառվում, որ մոտ ժամանակում դա տեղի ունենա։ Այդ մասին Известия-ին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորից»:
Նշվում է, որ առայժմ Ռուսաստանում հայտնաբերվել է նոր շտամով վարակման 25 դեպք, սակայն այդ թիվն արագ աճում է: Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի օրինակը՝ «Ռոսպոտրեբնադզորում» կարծում են, որ երկու-երեք շաբաթվա ընթացքում «Օմիկրոն» շտամը կարող է գերիշխող լինել:
Ոլորտի փոխձագետ Կամիլ Հաֆիզովի խոսքով՝ կիրառվող թեստերը կարող են բացահայտել նաև «Օմիկրոնով» շտամը: Նա նշել է, որ «Օմիկրոնը» մեծացնում է կրկնավարակի հնարավորությունը, և դրա դեմ որոշ պատվաստանյութեր այնքան էլ արդյունավետ չեն: