ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշը ինքնամեկուսացել է իր մամուլի քարտուղար Դյուժարիկի ինքնամեկուսացումից հետո
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակվածների հետ շփումից հետո։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով նրա պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկին, որն ինքն էլ ինքնամեկուսացել է՝ հիվանդանալով COVID-19-ով։
Դյուժարիկը նշել է, որ Գուտերեշը կորոնավիրուսային վարակի ոչ մի ախտանշան չունի, իսկ այսօր հանձնած ՊՇՌ թեստը բացասական է եղել։ Այնուամենայնիվ, գլխավոր քարտուղարը աշխատելու է տնից՝ «զգուշության նկատառումներով»։
Գուտերեշի ինքնամեկուսացումից ոչ շատ առաջ Դյուժարիկը լրագրողներին ուղղված նամակում գրել էր, որ «պլանային թեստավորման շրջանակում» իր մոտ COVID-19-ն է ախտորոշվել։ Նա նշել է, որ լիովին պատվաստվել է, ներառյալ բուստերային դեղաչափը։
«Շատ թեթեւ ախտանշաններ ունեմ, կշարունակեմ աշխատել տնից»,- խոստացել է մամուլի քարտուղարը։