Թողարկվել է Նիկոլաս Քեյջի մասին ֆիլմի առաջին թրեյլերը․ գլխավոր դերում դերասանը մարմնավորել է ինքն իրեն
Համացանցում հրապարակվել է «Հսկայական տաղանդի անտանելի ծանրությունը» տրագիկոմեդիայի առաջին թրեյլերը։ Ֆիլմում ինքն իրեն մարմնավորել է «Օսկարի» դափնեկիր Նիկոլաս Քեյջը։ Տեսանյութը հրապարակվել է Lionsgate Movies ստուդիայի YouTube-ալիքում։
Հոլովակում Քեյջը սաունայում հանգստանում է Նիլ Պատրիկ Հարիսի հետ եւ քննարկում մեծ պարտքը, որը Քեյջը ստիպված կլինի վճարել: Սյուժեի համաձայն՝ Քեյջը կյանքի եւ ստեղծագործական լուրջ ճգնաժամ է ապրում։ Նոր ֆիլմում աշխատանքը սկսելուց առաջ նա գալիս է Մայորկա՝ հանդիպելու իր ամենանվիրված երկրպագու եւ համատեղությամբ քրեական հեղինակություն Չավիի (Պեդրո Պասկալ) հետ, հաղորդում է Film.ru-ն։
Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 22-ին։ Ֆիլմի բեմադրիչը Թոմ Գորմիկենն է։