Մոսկվան կպատասխանի Բեռլինից ռուս դիվանագետների արտաքսմանը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի Բեռլինից ռուս դիվանագետների արտաքսմանը։
«Բեռլինի ոչ բարեկամական գործողությունները չեն մնա առանց համարժեք պատասխանի»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով, շուտով այս կապակցությամբ հայտարարություն կհրապարակվի։
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է, որ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործի պատճառով Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ է հայտարարվել։
«ՌԴ դեսպանին հայտարարվել է, որ ՌԴ դեսպանատան երկու աշխատակից հայտարարվել է անցանկալի անձ», - մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն նրա խոսքերը։
Ավելի վաղ Բեռլինի Գերագույն դատարանը ռուս Վադիմ Սոկոլովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 2019 թվականին Գերմանիայի մայրաքաղաքում Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով։