Զախարովան դատապարտել է Թուրքիայում Դուդաևի հուշարձանի բացումը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաեւի հուշարձանի տեղադրումը Թուրքիայում, ընդգծել է ահաբեկիչների հուշարձանների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման սկզբունքայնությունը:
«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ծայրահեղականներին, ահաբեկիչներին, գրոհայիններին ցանկացած տեսակի հուշարձանների հաստատման հարցում։ Այդ դիրքորոշումн անփոփոխ է, սկզբունքային և վերաբերում է ցանկացած երկրի, կետի», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ TRT հեռուստաալիքը հայտնել էր Թուրքիայի հյուսիս-արևմուտքում Կոջաելի նահանգի Կյուրֆեզ քաղաքում Ջոհար Դուդաևի անունով անվան զբոսայգու բացման մասին, Ընդ որում, տեղական իշխանությունները Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդին անվանել էին «ազատության համար պայքարի» խորհրդանիշ:
Ջոհար Դուդաևը Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդն է, որը հանդես է եկել Ռուսաստանից Չեչնիայի անջատման օգտին և գլխավորել է ռազմական գործողությունները ռուսական դաշնային ուժերի դեմ: Դուդաևը սպանվել է 1996 թվականի ապրիլի 21-ին։