Գերմանիան ռուս երկու դիվանագետներին պերսոնա նոն գրատա Է հայտարարել
Բեռլինը Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցներին պերսոնա նոն գրատա է հայտարարել Վրաստանի քաղաքացի Զելիմհան Խանգոշվիլիի սպանության գործի պատճառով, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը:
«Պետական պատվերով այս սպանությունը, ինչպես այսօր հաստատվել է դատարանի կողմից, գերմանական իրավունքի և Գերմանիայի ինքնիշխանության ծանր խախտում է։ Մենք այդ պատճառով զրույցի հրավիրեցինք Ռուսաստանի դեսպանին», – ասել է նա լրագրողներին։
Բերբոկը Խանգոշվիլիի մահը անվանել է «Գերմանիայի իրավունքի և ինքնիշխանության խախտում»: Նրա խոսքով ՝ դա կբարդացնի երկրների երկխոսությունը։
Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է դիվանագետների արտաքսման պատասխան միջոցների մասին: Մոտ ժամանակներս գերատեսչությունը հայտարարություն կանի այդ կապակցությամբ։