Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իր որպիսությամբ:
«Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, սանիտարներին՝ մասնագիտական, մարդկային բարձր որակների և հոգատար ու բարեհամբույր վերաբերմունքի համար:
Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին:
Աստված բոլորիս պահապան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գասպարյանը։