Այս պահի դրությամբ նոր շտամը արդեն հայտնաբերվել է աշխարհի 77 երկրներում. Հայաստանում «օմիկրոն» շտամի դեպքեր դեռ չեն գրանցվել
Հայաստանում դրությամբ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ դեռեւս չի հայտնաբերվել: Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում:
Նշենք, որ Հայաստանում, ինչպես եւ ցանկացած այլ երկրում, որոշվում է ոչ բոլոր հայտնաբերված վիրուսների շտամը: Վիրուսի շտամները իդենտիֆիկացնում են ոչ թե ՊՇՌ թեստավորման արդյունքում, այլ հատուկ հետազոտությամբ, որը նախատեսում է վիրուսի սեկվենավորում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի տարածումը, ինչպես հայտնի է, սկսել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Շտամը բազմաթիվ նոր մուտացիաներ է կրում, որոնք նպաստում են վիրուսի ավելի արագ եւ հեշտ տարածմանը:
Այս պահի դրությամբ, նոր շտամը արդեն հայտնաբերվել է աշխարհի 77 երկրներում: