Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները որոշել են վերջ դնել «հրեշավոր» նախագահական համակարգին
Թուրքիայում ընդդիմադիր 6 կուսակցություններ որոշել են օրենսդրական ճանապարհով սահմանափակել նախագահի լիազորություններն ու հետ վերադառնալ ուժեղ պառլամենտական կառավարմանը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ «Ապագա» կուսակցության անդամներից Այհան Սեֆերը հայտարարել է, որ հանդիպում են անցկացրել «Ժողովրդահանրապետական», «Լավ», DEVA, «Երջանկություն» եւ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները եւ համատեղ որոշել օրենքով սահմանափակել նախագահի լիազորությունները։
«Բոլոր վատ բաների պատճառ հանդիսացող «հրեշավոր» նախագահական համակարգից շուտով ազատվելու ենք»,–ասել է «Ապագա» կուսակցության անդամը։Վ