ԵՄ-ն ազդարարել է Շենգենյան գոտու բարեփոխումների մասին
Եվրահանձնաժողովը Շենգենյան գոտու բարեփոխումներ է նախաձեռնել՝ ուժեղացնելով ընդհանուր սահմանների պաշտպանությունն ու միաժամանակ պահպանելով ներսում ազատ տեղաշարժը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բարեփոխման մասին նրանք սկսել են խոսել անցյալ աշնանը, եւ Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամի եւ պանդեմիայի ֆոնին այն չի կորցրել իր արդիականությունը։
«Առաջարկվող փոփոխություններն ուղղված են ԵՄ-ի ներսում համակարգման ամրապնդմանը եւ պետություններին բարելավված գործիքներ տրամադրելը՝ ԵՄ ընդհանուր արտաքին սահմաններում, ինչպես նաեւ Շենգենյան գոտու ներքին սահմաններում դժվարությունները հաղթահարելու համար»,-ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Անօրինական ներգաղթյալների հետ կապված նոր ճգնաժամի դեպքում հանձնաժողովն առաջարկում է կրճատել առկա անցակետերի թիվը, ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության միջոցները։