Ամուսնալուծության լուրերի ֆոնին․ Գրիգորի Լեպսի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է տեղի ունեցել
Ռուս երգիչ Գրիգորի Լեպսի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է տեղի ունեցել։ Արտիստը հանկարծակի վատացել է։ Նախօրեին Լեպսն ու Դոլինան պետք է դուետով հանդես գային համերգի ժամանակ, սակայն ելույթը ստիպված են եղել չեղարկել։
59-ամյա երաժշտի տնօրեն Վլադիմիր Ուրյուպինը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել արտիստի հետ։
«Գրիգորիի ճնշումը շատ է բարձրացել, հիպերտոնիկ ճգնաժամ է տեղի ունեցել։ Գուցե անհանգստացել է։ Նա հիպերտոնիկ է», - նշել է Ուրյուպինը։
Նա հավելել է, որ ժամանած բժիշկներն արագ կայունացրել են երաժշտի վիճակը։ Նրան ներարկում են արել։
«Այժմ նա տանն է, իրեն նորմալ է զգում, ամեն ինչ լավ է», – նշել է Վլադիմիր Ուրյուպինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեպսը եւ նրա կինը՝ պարուհի Աննա Շապլիկովան որոշել են ամուսնալուծվել գրեթե 20 տարվա ամուսնությունից հետո: