ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը չեղարկելու պատրաստակամության մասին
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը չեղարկելու պատրաստակամության մասին, որոնք հակասում են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում արված հայտարարությանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ Իրանի միջուկային համաձայնագրի պայմաններին, քանի դեռ Իրանը նույն կերպ է վարվում։
«Մենք լիովին պատրաստ ենք չեղարկել պատժամիջոցները, որոնք չեն համապատասխանում ԳՀՀԾ-ով նախատեսված մեր պարտավորություններին, ինչը թույլ կտա Իրանին ստանալ գործարքով նախատեսված տնտեսական օգուտները»,-ասել է դիվանագետը:
Իրանի հարցով ԳՀՀԾ համաձայնագիրը Թեհրանի եւ միջնորդ վեց երկրների միջեւ կնքվել է 2015 թվականի ամռանը։ Ավելի ուշ Իրանին մեղադրել են պայմանավորվածությունների կոպիտ խախտումների մեջ։ 2018 թվականի մայիսի սկզբին Միացյալ Նահանգները հայտարարել է գործարքից միակողմանի դուրս գալու եւ հակաիրանական պատժամիջոցների վերականգնման մասին։ Թեհրանը, իր հերթին, հայտարարել է ԳՀՀԾ-ի վերաբերյալ պայմանավորվածություններից հրաժարվելու մասին 2020 թվականի հունվարին։