«Էվերտոնի» ղեկավարությունը ցանկանում է հրավիրել Ուեյն Ռունիին
Լիվերպուլի «Էվերտոնի» ղեկավարությունը մտադիր է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ, իսպանացի Ռաֆայել Բենիտեսին եւ ցանկանում է հրավիրել անգլիացի Ուեյն Ռունիին, որն այժմ Չեմպիոնշիփում հանդես եկող «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչն է, հաղորդում է The Sun-ը։
Նախորդ 10 խաղում «Էվերտոնը» Ռաֆայել Բենիտեսի ղեկավարությամբ տարել է 1 հաղթանակ, կրել 7 պարտություն, 2 խաղ ավարտել ոչ ոքի։
Անգլիայի առաջնության 16 խաղից հետո «Էվերտոնը» 18 միավորով 14-րդ տեղում է։
Ուեյն Ռունին ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Էվերտոնում», որի կազմում հանդես է եկել 2002-2004-ին եւ 2017-2018-ին։ Նա լիվերպուլյան թիմի հետ մասնակցել է 117 հանդիպման, խփել 28 գոլ։