Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342977 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2464749 վերջին մեկ օրում` 7801 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 7076 պացիենտ: Մեկ օրում նվազել է 60-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 326559 անձ` վերջին մեկ օրում 255 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7856 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1486 է: