Դիմակահանդես. Հետևում մնաց ևս մեկ թողարկում. Ով լքեց նախագիծը
-Հայկական Հանրային հեռուստաընկերության եթերում հաջողությամբ ընթանում է միջազգային Маски նախագծի հայկական տարբերակը, որը սուտ չի լինի ասել, շատ հաջողված շոու է՝ եթե համեմատականներ տանենք այս կարգի այլ շոուների մեջ:
Ամեն կիրակի բազմաթիվ հեռուստադիտողներ կլանված հետևում են ու փորձում գուշակել, թե ով է դիմակի տակ:
Հետևոմ մնաց ևս մեկ թողարկում, թվով 7-րդը, որի ընթացքում տեղի էր ունենում յուրօրինակ մենամարտ:
Նշենք որ արդեն 6 մասնակից դիմակազերծվել է՝
Ռաֆայել Երանոսյանը՝ Հրեշիկ
Հրաչուհի Ութմազյանը՝ Թիթեռ
Միհրան Ծառուկյանը՝ Ցուլ
Սարոն՝ Դիսկո
Սյուզաննա Մելքոնյան՝ Օձ
Նունե Եսայան՝ Առյուծ
7-րդ թողարկումից հետո նախագիծը լքեց նաև Ֆլամինգոն՝ Ալլա Լևոնյանը:
Դեռ նախագծում են Ստվերը, Այլմոլորակայինը, Եղնիկը, Արևն ու Լուսինը, Սև Կատուն: Հետաքրքրիր է՝ իմանալ, ովքեր են նրանք: