Քիմ Քարդաշյանը դիմել է դատարան՝ խզելու ամուսնությունը ռեփեր Քանյե Ուեսթի հետ
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է դատարան՝ խզելու ամուսնությունը ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ պաշտոնական փաստաթղթերին հղումով։
Նա դիմում է ներկայացրել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Ուեսթն օրերս Լոս Անջելեսում Դրեյքի հետ համերգի ժամանակ բեմից հորդորել էր կնոջը վերադառնալ իր մոտ:
«Ինձ պետք է, որ դու վազես ինձ մոտ հենց հիմա: Դա քո մասին է, Քիմբերլի», - ասել էր Ուեսթը բեմից:
Փաստաթղթերում աստղն ընդգծել է, որ այլևս չի ցանկանում ամուսնացած լինել Քանյե Ուեսթի հետ:
«Անլուծելի տարաձայնությունները եղել են և շարունակում են գոյություն ունենալ (Քանյեի) և իմ միջև, ինչը հանգեցրել է մեր ամուսնության անդառնալի քայքայմանը... Ես փորձում եմ լուծել ամուսնալուծության հարցը 2021 թվականի փետրվարին ամուսնալուծության հայց ներկայացնելուց ի վեր»,- փաստաթղթերում նշել է Քարդաշյանը։
Նա պնդել է, որ մի քանի անգամ խնդրել է Ուեսթին հնարավորինս շուտ զբաղվել ամուսնալուծության հարցով, սակայն նա չի արձագանքել։
«Մենք երկուսս էլ արժանի ենք նոր կյանք կառուցելու հնարավորությանը: Ուստի ես խնդրում եմ բավարարել ամուսնալուծության իմ խնդրանքը»,- ասել է Քարդաշյանը։