Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության Գլոբալ գագաթնաժողովի շրջանակում մեկնարկած Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրների «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը:
Միջոցառման ընթացքում քննարկվել են համավարակի և էսկալացիաների մարտահրավերների վերաբերյալ հարցեր. ինչպե՞ս են երկրները դիմակայում դրանց և ապագայում ի՞նչ բարեփոխումների օրակարգ են նախատեսում իրենց ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրերում:
Կլոր սեղանին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Մոնտենեգրոյի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև` ԲԿԳ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպական հանձնաժողովի, Արևելյան գործընկերության և այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: