Էրդողանը 2022թ. սկզբին կայցելի Ուկրաինա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022թ. սկզբին կայցելի Ուկրաինա ռազմավարական մակարդակի բանակցությունների համար։
Ինչպես տեղեկացնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան «Դիվանագիտություն 2022. Արտաքին քաղաքական գործունեության ռազմավարության գերակայությունները» միջոցառման շրջանակում։
Նրա խոսքով՝ Էրդողանի այցը ռազմավարական մակարդակի բանակցությունների համար սպասվում է 2022թ. սկզբին։ «Դուք հասկանում եք, թե որքան կարեւոր է այդ այցը անվտանգության եւ Ղրիմի հարցի համատեքստում»,- նշել է Դմիտրի Կուլեբան։