Իսպանական Լա Լիգան խաղերի հեռարձակման իրավունքը վաճառել է մոտ 5 միլիարդ եվրոյով
Իսպանական Լա Լիգան հայտարարել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության հանդիպումների հեռարձակման իրավունքը Movistar և DAZN հեռուստաընկերությունների վաճառելու մասին։
Գործարքը 5 տարով է՝ 2022-2023 թվականների մրցաշրջանից մինչեւ 2026-2027 թվականների մրցաշրջան, հաղորդում է Լա Լիգայի կայքը։ Գործարքի արժեքը 4,950 միլիարդ եվրո է։
Ամեն հեռուստաալիք յուրաքանչյուր տուրից կստանա 5 հանդիպում հեռարձակելու իրավունք։
Լա Լիգայի հայտարարությունում նշվում է, որ այս գործարքի շնորհիվ պահպանվել է եկամտի մակարդակը, թեեւ շատ լիգաներ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ունեցել են եկամտի անկում։