Երեխեքը կուրտկաներով են նստած դասի, մեր ամբողջ աշխատածը դեղերին ա գնում. բողոքի ակցիա՝ Բարձրաշենի դպրոցում
Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցում ծնողները բոոքի ակցիա են իրականացնում. Նրանք բողոքում են, որ դպրոցը ջեռուցում չունի, եւ երեխաները վերարկուներով ու կուրտկաներով են դասի նստում:
«Բացի այդ, շենքը վթարային է, մի հատ բարձր ձայն լինի, շենքը հաստատ կփլվի երեխաների գլխին: Երկու տարի է դիմել ենք, ոչ մի արդյունք: Մենք աշխատում ենք, որ հազիվ երեխաներին կերակրենք, ոչ թե աշխատածը դեղորայքի տանք: Ավելի լավ է մեր երեխաները սնվեն, քան դեղոորայք գնեն: Դպրոցում նույնիսկ նորմալ զուգարան չկա: Մեր խնդրանքը այն է, որ գոնե ապահովեն ջեռուցում, երեխաները կարողանան դաս անեն: Իսկ օնլայն դասը անօգուտ է, հեռախոսներն անջատում, դաս չեն անում, երեխեքը գնալով բթանում են»,-ասաց ծնողներից մեկը:
Նրանք պնդեցին, որ եթե այս տարի էլ հարցը չլուծվեց, իրենք երեխաներին դպրոց չեն բերի: