ՌԴ ԱԳՆ-ն ծրագրում է վերլուծել արտաքին քաղաքականությունն արհեստական ինտելեկտի օգնությամբ
ՌԴ ԱԳՆ-ն ծրագրում է 2022 թվականին արտաքին քաղաքականության տվյալների վերլուծության համար արհեստական ինտելեկտի կիրառման նախագիծ պատրաստել, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով թվային փոխակերպումների հարցերով ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կիրյուշինին:
«Հայեցակարգային նախագծման արդյունքներով մենք կորոշենք ծրագրի ֆինանսավորումը, սակայն առայժմ այդ հարցը քննարկման փուլում է»,- նշել է նա՝ հավելելով, որ կան բազմաթիվ գերատեսչություններ, որոնք նման համակարգի կարիք ունեն։ Նախարարի հատուկ ներկայացուցիչը չի մանրամասնել, թե ինչ խնդիրներ է լուծելու համակարգը։
Ենթադրվում է, որ ՄՄՀՊԻ-ի ուսանողները եւ երիտասարդ ուսուցիչները կօգնեն արհեստական ինտելեկտի կարգավորման եւ դասավանդման մասով: Բացի այդ, համալսարանը նախատեսում է «Տվյալների վերլուծություն եւ միջազգային գործընթացների դինամիկան» մագիստրոսական նոր ծրագիր սկսել։ Նաեւ ավելի վաղ համալսարանի բազայի վրա՝ Վ.Պ. Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի հետ համատեղ մեծ տվյալների մայնինգի առաջադեմ մեթոդների եւ գործիքների միջոցով ստեղծվեց միջազգային հարաբերությունների ոլորտում խնդիրների լուծման լաբորատորիան, գրում է պարբերականը: