1725 հանցագործության դեպք՝ Կոտայքում. մարզի դատախազն ամփոփում է դատախազության գործունեությունը (տեսանյութ)
Կոտայքի մարզում 2021 թ. առաջին 9 ամսում արձանագրվել է հանցագործության 1725 դեպք: Ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սպանությունները, նվազել են գողության դեպքերը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Կոտայքում հանցագործությունների դեմ պայքարի աշխատանքները և դատախազության գործունեությունն է ամփոփում մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը: