Մեծ սկանդալ Հարավային Դակոտայում յուրօրինակ ակցիայի պատճառով. Ուսուցինչները պետք է Մարզադաշտում սողեսող գումար հավաքեին (Տեսանյութ)
Հարավային Դակոտայում մեծ սկանդալ է բարձրացել յուրօրինակ ակցիայի պատճառով: Բանն այն է, որ սառցադաշտի կենտրոնում շպրտվել է 5 000 դոլար գումար, որը որպես բարեգործություն պետք է սողեսող հավաքեին դպրոցների ուսուցիչները՝ որպես օգնություն դասարանային ֆոնդերին:
Որպեսզի նրանք ստանան գումարները, պետք էր սառցե մակերևույթի վրա սողալ ավելի քան 5 րոպե, գրում է Insider:
Այս դրամային սկանդալը տեղի է ունեցել Սու-Ֆոլս քաղաքում, տեղական հիպոթեքային վարկատու CU Mortgage Direct -ը որոշել է անսովոր մրցույթ-ակցիա իրականացնել՝ անվանելով այն Dash for Cash.
Իրադարձությունը ծավալվել է հոկեյի խաղի ժամանակ Denny Sanford Premier Center-ում: Սառույցի վրա փռել են համապատասխան ներքնակ, որի վրա շաղ են տվել 5000 ԱՄՆ դոլար: Ուսուցիչներին բաժանել են սաղավարտներ, միանման սպորտային շապիկներ: Վերջիններս պետք է սողեսող հավաքեին ով որքան հնարավոր է շատ գումար 5 րոպեյվա ընթացքում:
Մրցույթում մասնակցել է 10 ուսուցիչ: Ամբողջ գործընթացին հետևել են մարզադաշտում նստած հանդիսատեսները:
Կազմակերպիչները և մասնակիցները ոչ մի վիրավորական բան չեն տեսել այդ ամենում: Օրինակ Ալեքսանդրա Կրայպերը Discovery Elementary School-ի ուսուցչուհի, հավաքել է մոտ 592 դոլար:
Սոցցանցերի օգտատերեը, սակայն չեն կիսել այս ամենի ոչ վիրավորական ու անվնաս լինելու կազմակերպիչների կարծիքը:
Նրանք համեմատել են ուսուցիչներն անօթևան մուրացկանների հետ, որոնց դեմ մի քանի կոպեկ են շպրտում:
Տեսանյութը՝ այս հղումով:
Կայքը նշել է նաև, որ 2019-2020 թվականի մայիս ամիսների տվյալների համաձայն՝ Հարավային Դակոտայում դպրոցներում ուսուցիչների միջին աշխատավարձը 49 220 դոլար է եղել, Նահանգը Կոլումբիայի շրջանի 50 նահանգների մեջ ուսուցիչների աշխաավարձների թվով 49-րդ հորիզոնականում է:
Վատ ֆինանսավորման պատճառով ուսուցիչները ամեն օր պատկան մարմիններին աղերսում են գումար տրամադրել պրոցների գույքի և այլ կարիքների ապահովման ծախսերի վրա:
2019 թվականին ուսուցիչները անգամ ակցիաներ էին անում՝ դիմելով անծանոթներին, որպեսզի վերջիններս օգնեն ֆինանսավորել դպրոցները:
Միգուցե միջոցառման կազմակերպիչները արդեն հոգնած նման խնդիրներից՝ որոշել են այդ կերպ նվաստացնել ուսուցիչներին: