Իշխանությունը որոշել է ազատվել «հակահեղափոխական» քաղաքապետից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական թիմում կարգազանցները դաժանորեն պատժվում են՝ գործի է դրվում տվյալ պաշտոնյային «փչացնելու» գործիքակազմը։ Լավագույն ձեւը, իհարկե, մամուլն է եւ ֆեյսբուքյան արշավները, որոնք կիրառվում են ինչ-որ նախարարի կամ պատգամավորի դեմ, իսկ ամենից հաճախ՝ Երեւանի քաղաքապետի։ Դժվար է ասել, թե Փաշինյան-Հայկ Մարության վերջին սրացումն ինչով է պայմանավորված։
Գուցե այն դրական կարծիքներն են պատճառը, որ հնչում են նոր ավտոբուսներ բերելու առիթով։ Իշխանությունը որոշել է իր ավագանու միջոցով իմպիչմենտ հայտնել եւ ազատվել «հակահեղափոխական» քաղաքապետից։ Այս հարցում շատ ակտիվ է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։