Քիմ Քարդաշյանն իրավունքի պետական քննություն է հանձնել
Ամերիկացի մոդել Քիմ Քարդաշյանին երրորդ անգամից հաջողվել է անցնել իրավունքի պետական քննությունը։ Հաղորդում է TMZ-ն։
Սա պետական քննության երկու թեստերից առաջինն էր։ Նա, ով կանցնի երկու փուլերն էլ, կարող է պաշտոնապես դառնալ իրավաբան՝ փաստաբանների միության անդամություն ստանալով։
«Լավագույն իրավաբաններն ինձ ասացին, որ դա գրեթե անհնար էր, և որ այդ քննությունը շատ ավելի բարդ էր, քան ավանդաբար լինում է իրավաբանական բուհերում: Բայց դա իմ միակ տարբերակն էր, և ես ինձ այնքան լավ եմ զգում` լինելով իմ նպատակներին հասնելու ճանապարհին», - ասել է Քիմը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել հայտնի իրավաբան Վան Ջոնսին, ով օգնել է իրեն պատրաստվել, և հավելել է, որ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, իր ոգեշնչման հիմնական աղբյուրն է։