Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին։
Ինչպես հայտնում է haberler.com–ը, նա ելույթ է ունեցել խորհրդարանում և ասել, որ Թուրքիան և Հայաստանն առաջիկայում չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։
«Ստամբուլից Երևան միջազգային չարտերային թռիչքներ կգործարկվեն։ Մենք ամեն քայլափոխի Ադրբեջանի հետ միասին ենք գործելու»,– ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Երևանն ու Անկարան կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ հարաբերությունները կարգավորելու համար։