Ալլա Պուգաչովան հիացրել է նոր կերպարով (լուսանկար)
Ռուս հեռուստահաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինն ինստագրամյան էջում հրապարակել է կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի հազվադեպ լուսանկարները, որոնցում վերջինս ներկայանում է «համարձակ» զգեստով:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, 72-ամյա պրիմադոննան ներկայացել է կաշվե մինի-շրջազգեստով, երկարաճիտ կոշիկներով և կարճ ձեռնոցներով:
«Չի սիրում Ալլոչկան լուսանկարվել, իզուր: Հազիվ եմ համոզել»,- հրապարակմանը կից գրել է Գալկինը:
Նրա հրապարակումն ավելի քան 726 000 «լայք» է հավաքել, ինչպես նաև բազմաթիվ մեկնաբանություններ: