Time-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողներին անվանել է «Տարվա հերոսներ»
Ամերիկյան Time հանդեսը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողներին անվանել է «Տարվա հերոսներ 2021»՝ նրանց բնութագրելով «հրաշագործ աշխատակիցներ»:
Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պատվաստանյութի ստեղծմանը մասնակցություն ցուցաբերած գիտնականներից ամսագիրն առանձնացրել է ամերիկյան CDC դեղորայքի վերահսկման մարմնի փոխտնօրեն Բարնի Գրեմին, իմունոլոգ Կիզզմեկիա Կորբետին, հունգար կենսաքիմիկոս Կատալին Կարիկոյին և ամերիկացի Դրյու Վայսմանին, որոնք զբաղվում են ռիբոնուկլեինաթթուների տեխնոլոգիայի մշակումներով:
Անցյալ տարի Time-ը «Քովիդ-19»-ի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողներին անվանել էր «տարվա պահապաններ»: