Իսպանիայում պատժել են էրոտիկ վեպերի հեղինակի հետ ամուսնացած հոգևորականին
Սոլսոնի նախկին եպիսկոպոս Խավիեր Նովել ի Գոման, ով ամուսնացել է էրոտիկ վեպերի հեղինակի հետ, չորս ամսով հեռացվել է հաղորդությունից, ինչպես նաև նրան արգելել են ծեսեր կատարել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Իսպանական եպիսկոպոսների համաժողովը պատիժը հիմնավորել է կուսակրոնության ուխտի խախտմամբ, որը բոլոր կաթոլիկ քահանաները պետք է պահպանեն ցմահ։
«Սա նշանակում է, որ չնայած մոնսինյոր Խավիեր Նովել ի Գոման պահպանում է եպիսկոպոսի իր կոչումը, նա չի կարող կատարել այդ կոչման հետ կապված որևէ գործառույթ: Ըստ այդմ՝ նրան արգելվում է ծեսեր կատարել կամ մասնակցել որևէ կրթական գործունեության՝ լինի դա պետական, թե մասնավոր»,- ասվում է եպիսկոպոսների հայտարարության մեջ։