Թուրքիայում տղամարդուն ձերբակալել են Էրդողանի դիմանկարը գետնին գցելու համար
Թուրքիայում տղամարդուն ձերբակալել են նախագահ Ռեջեփ Էրդողանի դիմանկարը գետնին գցելու համար։ Ինչպես հայտնում է T24 կայքը, միջադեպը տեղի է ունեցել հյուսիսային Զոնգուլդակ նահանգում։
Ոմն Ա.Շ.-ն մտել է Էրեղլիի շրջանի ղեկավարի աշխատասենյակ, պատից հանել Էրդողանի դիմանկարն ու գցել գետնին։ Ականատեսների վկայությամբ՝ նա նաեւ անիծել է նախագահին։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց՝ ստուգման, այնուհետեւ՝ ոստիկանության Էրեղլիի բաժին։ Կիրակի օրը նա կանգնել է դատարանի առջեւ ու ձերբակալվել է նախագահին «վիրավորելու» համար։
2014 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Էրդողանին վիրավորելու համար ընդհանուր առմամբ հետաքննվել է 38 581 մարդ։ Ըստ BirGün-ի, ավելի քան 12 000 մարդ, այդ թվում՝ 318 անչափահաս, դատարանի առջեւ է կանգնել: