Թուրքիայի ԿԲ-ն լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով հերթական արտարժույթային միջամտությունն է կատարել
Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով թվով արդեն երրորդ արտարժույթային միջամտությունը կատարելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական sondakika.com-ը:
Նշվում է, որ տարադրամի փոխարժեքների մեջ նկատվող անառողջ բարձրացման պատճառով, Թուրքիայի ԿԲ-ն կատարել է ոչ միջնորդավորված միջամտություն՝ իրականացրելով արտարժույթի վաճառք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։
Սեպտեմբերին Թուրքիայի Կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել է մինչև 15 տոկոս, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն ունեցել:
Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությանը, արտահանման ծավալների ավելացմանը և նոր ներդրողների ներգրավմանը:
Թուրքիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ միավորով կնվազեցնի դեկտեմբերի 16-ին: