Թուրքիան լազերային զենքով ԱԹՍ է փորձարկել
Թուրքիան հաջողությամբ լազերային զենքով ԱԹՍ է փորձարկել, փոխանցում է Anadolu-ն։
ԱԹՍ-ն ստացել է Eren անվանումը։ Փորձարկումների ընթացքում ստուգվել է ԱԹՍ-ի դիպուկությունը 100, 300 եւ 500 մետր հեռավորության վրա։
Համաձայն պաշտոնական նկարագրությունների՝ անօդաչուն ունակ է չեզոքացնել պայթուցիկները՝ օգտագործելով լազերային զենք։ Ավելին, դրա առավելագույն բարձրությունը կազմում է երեք հազար մետր։