Դեսպան. «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում 10 տարում Հայաստանից մոտ 400 մասնագետներ հասցրել են այցելել ՌԴ
«Նոր սերունդ» ծրագրի շրջանակում 10 տարում Հայաստանից մոտ 400 մասնագետներ հասցրել են այցելել ՌԴ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երեւանում կայացած «Նոր սերունդ-2021» ֆորումի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Խոսքը, մասնավորապես, Հայաստանից ժամանած գրեթե 400 մասնագետի մասին է։ «Երկրի բնակչության չափերի եւ նրա մասնակցության չափաբաժնի այս հարաբերակցությունը հիանալի կերպով ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը կարեւորում Հայաստանի հետ հարաբերությունները»,-նշեց Կոպիրկինը։