Դևիդ Բեքհեմն իր 73-ամյա հոր հարսանիքին վարորդ է դարձել
Ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի հայրը՝ Թեդը, ամուսնակցել է ընտրյալի՝ փաստաբան եւ միլիոնատեր Հիլարի Մերեդիտի հետ։ Սա մարզիկի հոր երկրորդ ամուսնությունն է։ Թեդ Բեքհեմնը Դեւիդի մորից բաժանվել է 2002թ․-ին․ ամուսնները միասին ապրել են 33 տարի։ 19 տարի անց ամբողջ ընտանիքը համեստ արարողության համար հավաքվել է Լոնդոնում, հայտնում է Peopletalk-ը։
Հյուրերի ցանկում էին Վիկտորյա Բեքհեմը, 19-ամյա Ռոմեոն ընկերուհու՝ Միայի հետ, 16-ամյա Քրուզն ու 10-ամյա Հարփերը։ Իսկ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլինը եւ նրա հարսնացուն՝ Նիկոլան, չեն կարողացել Ամերիկայից Լոնդոն մեկնել՝ պապիկին շնորհավորելու համար։
«Փոքրիկ արարողություն է եղել միայն հարազատ ու մտերիմ մարդկանց ներկայությամբ, այդ թվում Դեւիդը, Վիկտորյան եւ նրանց երեք երեխաները։ Դեւիդը վկա էր փեսացուի կողմից․ նա մատուցել է մատանիներն ու հանդիսավոր խոսք ասել»,- The Sun-ին հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։