Անչելոտի․ Հիմա ֆավորիտ ենք չեմպիոնական մրցավազքում, բայց պետք է կենտրոնանալ առաջիկա հանդիպումների վրա
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է չեմպիոն «Աթլետիկոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակը Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում։
«Մենք զգալիորեն հզորացել ենք պաշտպանությունում։ Մեր հարձակվողների թիկունքում հանդես եկող խումբը ազատ տարածություններ է տրամադրում նրաց հարձակման համար։
Ես չեմ հավատում «Անչելոտիի էֆեկտ» ձեւակերպմանը։ Ես ունեմ թիմ, որն ինձ չի լքում, եւ ես գիտեմ, թե ինչ հնարավորություններ ունի այդ թիմը։
Մեր խաղացողները հրաշալի վերահսկում էին ընթացքը, զգոն խաղում պաշտպանությունում։ Սա թիմ է, ոչ թե պարզապես ուժեղ ֆուտբոլիստների խումբ։
Հիմա մենք ֆավորիտ ենք չեմպիոնական մրցավազքում, բայց պետք է կենտրոնանալ առաջիկա հանդիպումների վրա, այլապես կարող է երկրոր շրջանը չստացվել։ Շատ գոհ եմ առաջին շրջանից, բայց ես չեմ մոռացել, որ 2014-ին «Ռեալում» իմ երկրորդ մրցաշրջանում մենք ունեինք 22 անընդմեջ հաղթանակ, սակայն երկրորդ շրջանն այնքան էլ լավ չստացվեց։ Ես դա չեմ մոռացել։ Այդ փորձը ինձ կօգնի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
«Ռեալը» 10 անընդմեջ հաղթանակ է տարել Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում։ Արքայական թիմը 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։