«Ռոմա» - «Սպեցիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 17-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» դեկտեմբերի 13-ին կընդունի «Սպեցիային»։ Բուքմեյքերները կանխատեսում են պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակը, որի գործակիցը 1․40 է։ «Սպեցիայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7․30, ոչ ոքի արդյունքինը՝ 5․20։
«Ռոմա» - «Սպեցիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
Հռոմեական թիմը 25 միավորով 8-րդն է, «Սպեցիան» ունի 12 միավոր եւ 17-րդն է։
Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը «Սպեցիային» հաղթել էր 4։3 հաշվով, երկրորդ շրջանի հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։